Պարենային անվտանգությունը՝ կարևորագույն խնդիր. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Իր ելույթում Հայաստանի ղեկավարն անդրադարձել է այսօր առկա մարտահրավերներին, որոնք կապված են հիմնականում մատակարարման շղթաների հետ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տնտեսական միությունում առկա խնդիրների լուծման տարբերակները, նշել՝ վերջին տարիների փորձը փաստում է, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտները բխում են միասնական, համակարգված, ներդաշնակեցված կանոնների բացակայությունից:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) – Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը:

Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ կան, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային մատակարարման վրա:

Այս փաստով պայմանավորված՝ ակնկալում եմ, որ միության անդամ երկրները պետք է կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ նվազագույնի հասցնելով սննդի պակասի հավանականությունը։

Related posts

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ