Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Առողջապահության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա առիթով: Օրն այս լավագույն առիթներից է երախտիքի մեր խոսքը հղելու ձեզ, ևս մեկ անգամ արժևորելու բուժաշխատողի դերն ու առաքելությունը հասարակության կյանքում: Պատասխանատվության բարձր զգացումով, մասնագիտական բարձր որակներով օժտված բուժաշխատողների ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում:

Սպիտակ բանակի հարգելի նվիրյալնե՛ր, դուք մշտապես առանձնանում եք ձեր անձնվեր աշխատանքով, ձեր նվիրումով և հոգատարությամբ: Առանց վերապահության, դուք զօր ու գիշեր պայքարում եք ձեզ ապավինած մարդկանց առողջության ու մարդկային կյանքեր փրկելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առիթով՝ մաղթում քաջառողջություն, անսահման ուժ ու եռանդ, լավատեսություն և համբերություն:

Related posts

Ավազակություն կատարած օտարերկրացիները ձերբակալվել են

ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ