«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է

Նոյեմբերի 13-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում երկու ժամանող չվերթ չեղարկվել է, ևս երեքը՝ հետաձգվել։ Չեղարկվել են ռուսական Միներալնիե Վոդի քաղաքից ժամը 11։20-ին նախատեսված «Ազիմուտ» ավիաընկերության A4 6029 և Բաթումից ժամը 15։30-ին նախատեսված Fly One-ի 3F 3588 չվերթները։ Ուշացումներով են Մոսկվայից և Սամարայից ժամանող երեք չվերթները։ Մասնավորապես, «Աերոֆլոտի»՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից իրականացվող SU 1864 չվերթը նախատեսված 12։50-ի փոխարեն սպասվում է 13։22-ին։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Fly One-ի 3F 3322 չվերթը նախատեսված 14։00-ի փոխարեն սպասվում է 14։31-ին։ Ամենաերկար ուշացումը Սամարայից ժամանող FV 6949 չվերթինն է։ Այն «Զվարթնոցում» պետք է վայրէջք կատարեր 17։30-ին, սակայն սպասվում է 21։20-ին՝ 3 ժամ 50 րոպե ուշացումով։ Չվերթների չեղարկման և ուշացումների պատճառների մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը