Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հունիսի 28-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Չարբախի գերեզմանատան մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալել և բաժին են ներկայացրել 23 և 26-ամյա երիտասարդների։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ՝ 4,3 գրամ քաշով։

Ըստ վերջինների՝ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Պարեկային ծառայողերը հունիսի 29-ին՝ ժամը 01.25-ին, Շենգավիթ վարչական շրջանի մեկ այլ հասցեից ձերբակալել և բաժին են ներկայացրել
39-ամյա տղամարդու, ում խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 1 փաթեթ՝ 1,8 գրամ քաշով և մոխրացած հետքերով 1 կաթոցիչ։

Ըստ տղամարդու՝ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Նույն օրը՝ ժամը 21:00-ին, Պարեկային ծառայողները Արցախի փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալել և բաժին են ներկայացրել 39-ամյա մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթոցիչ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ