Պատերազմից խուսափող էիք՝ 2016 թ. պատերազմից խուսափեիք. Նիկոլ Փաշինյան

Թերություններ շատ կան՝ կադրային քաղաքականությունից սկսած, կառավարման որակով ավարտած: Հազար ու մի հարց կա, բայց որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել, որ նվիրված չենք հայրենիքին: Չի կարող նման բան լինել՝ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը:

Ըստ նրա՝ իշխանություններին մեղադրում են պատերազմից չխուսափելու մեջ:

«Ես ասել եմ՝ պատերազմից խուսափող էիք՝ 2016 թ. պատերազմից խուսափեիք: Ընդ որում՝ այդ պատերազմն ի՞նչ էր: Դա նախերգանքն էր»,- ասաց նա՝ հավելելով, որ մի առիթով Կոմանդոսն իր հետ զրույցում 2016 թ. Քառօրյա պատերազմն անվանել է «հետախուզություն՝ պատերազմից առաջ»:

«Պատերազմից խուսափելու համար ձև կար. այդ ձևը հետևյալն էր՝ հանձնել բոլոր յոթ շրջանները առանց պայմանների, և Ղարաբաղի կեսն էլ հանձնել, ներառյալ՝ Շուշին, իսկ Ղարաբաղի մնացած մասի ճակատագիրը թողնել անորոշ: Ընդ որում՝ եթե մենք գնահատեինք որպես գործարք, որին արժե գնալ, կգնայինք, բայց էս էր գինը: Մենք կարծել ենք, որ մենք պետք է պայքարենք, չհանձնվենք»,- նշեց նա:

Related posts

Վարչապետ Փաշինյանը Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի համար. Հռոմի պապ