«Հայանտառ» ի Գյումրիի անտառտնտեսությունում 369 հատ սոճենի են հատել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 13-ին ու 24-ին «Հայատնտառ» ՊՈԱԿ Գյումրիի անտառտնտեսությունից ոստիկանության Աշոցքի բաժին գրություններ են ստացվել, որ անտառտնեսության աշխատակիցները ստուգումների ժամանակ հայտնաբերել են ընդհանուր 369 հատ հատված ծառ։ Անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել էին տարբեր տրամաչափի սոճենի։ Աշոցքի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ անտառտնտեսության տարածքից սոճենու 83 ծառը հատել է Բաշգյուղի բնակիչ 62-ամյա մի տղամարդ, իսկ 286 հատը՝ Արփենի գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ, որոնք հայտնաբերվեցին։ Հետագա միջոցառումներով Աշոցքի ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնի մի մասը։ Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում