Արցախի նախագահը բարձր է գնահատել պատերազմական պայմաններում բուժաշխատողների աշխատանքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-յան էջում:

Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:
Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ:

Related posts

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես 2 ամիս չէի մարզվել, խնդիրներ կային. Լալայան