Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են մոսկովյան հայտարարության դրույթները կատարելու անհրաժեշտությունը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Մոսկվայում հոկտեմբերի 9-10 կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության բոլոր դրույթները  խստորեն կատարելու անհրաժեշտությունը:

Ռուսական կողմը հաստատել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը՝  հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը