Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ կապված Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված: Այդ մասին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու, հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, ի պաշտպանություն Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե Բադասյանը ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու:

Վահան Բադասյանը Եռաբլուրում ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ էր հնչեցրել վարչապետի հասցեին:

 

 

Related posts

ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է

Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում