Վաշինգտոնում դաշնային շրջանային դատարանը երեքշաբթի բավարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի միջնորդությունը ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) դեմ հայցի հետ կապված, գրում է Current time-ը:
Դատարանը որոշել է, որ մինչև գործի էության վերաբերյալ լսումները, որոնք անցկացվելու են առաջիկա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են ուղղված լինել «Ազատություն» ռադիոկայանի փակմանը։
Այդ միջոցները ներառում են մարտի 15-ին USAGM-ի ավագ խորհրդական Քերի Լեյքի կողմից հայտարարված որոշումը՝ դադարեցնելու դրամաշնորհային համաձայնագիրը, որի համաձայն՝ «Ազատություն» ռադիոկայանը Կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսավորումը ստանում է USAGM-ի միջոցով: Դատավոր Ռոյս Լամբերթը 10 էջանոց վճռում նշել է, որ դրամաշնորհի միջոցների տրամադրման դադարեցումը «Ազատություն» ռադիոկայանի ն«անուղղելի վնաս» է պատճառելու։
«USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ և քիչ կամ առանց հիմնավորումների ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե նախագահը հրամայել է դա անել»,- ասել է դատավորը։
Հաջորդ քայլը պետք է լինի՝ դիտարկել «Ազատություն» ռադիոկայանի միջնորդությունը՝ տրամադրել շուրջ 77 միլիոն դոլարը, որը ԱՄՆ Կոնգրեսը հատկացրել էր ընթացիկ ֆինանսական տարում, այսինքն՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջը։ «Մենք գնահատում ենք դատավոր Լամբերթի խոհուն և հստակ որոշումը, որը թույլ չի տալիս USAGM-ին անտեսել Կոնգրեսի կամքը: Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր դիրքորոշման առաջխաղացմանը հակասահմանդրական մերժման հետ միջոցների տրամադրման, որոնք Կոնգրեսը հատկացրել է մնացած ֆինանսական տարվա համար»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը: Հիշեցնենք, որ ավելի վաղ USAGM-ը համաձայնել էր տրամադրել «Ազատություն» ռադիոկայանի՝ Կոնգրեսի կողմից հատկացված դրամաշնորհի մի մասը։