Պաշտոնական տեղեկատվության հրապարակումը ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ է. Տիգրան Հակոբյան

Տիգրան Հակոբյանը «Ֆեյսբուք»-յան իր էջում գրել է.
Ադրբեջանական աղբյուրները տեղեկացրեցին, որ Արցախի բանակը գերի է վերցրել գեներալ Մայիս Բարխուդարովին: Հայկական լրատվականները այդ լուրը տարածեցին, հիմնվելով բացառապես ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ վրա:
Իսկ ե՞թե այդ լուրը ապատեղեկատվություն է, Իսկ ե՞թե Ադրբեջանում այդ գեներալին հատուկ նպատակներով «կորցրել են», Եւ եթե հայկական կողմը բոլորին ոգեւորող այդ լուրը ոչ հերքում է, ոչ հաստատում, եւ ոչ էլ մեկնաբանում է, ուրեմն պատճառներ կան, չէ՞: Ու կարեւոր պատճառներ…
Նորից եւ նորից կրկնեմ, ռազմական դրության պայմաններում միայն պաշտոնական տեղեկատվության հրապարակումը ինչ-որ մեկի քմահաճույքը չի, այլ տեղեկատվական Proxy պատերազմների ժամանակ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:
Հետեւեք, հարգելի գործընկերներ, միայն պաշտոնական լրահոսին: Ոչինչ, որ մի սենսացիոն լուր չեք տա, մյուսով կուշանաք մրցակիցներից, երրորդով չեք ոգեւորի ժողովրդին… Բոլորս մեր դիրքերում զգոն լինենք…

Related posts

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

«Զանգերի» հատվածում ձյուն է տեղում

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան