Պայթունի հետևանքով ընտանիքի անդամները ստացել են դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ

Երեկ, փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը Հնաբերդ գյուղից 6 քաղաքացու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Արմենակ Եգոռյանը բենզինի պլաստամասե կիսադատարկ շիշը այրելու նպատակով գցել է տան վառարանի մեջ, ինչի հետևանքով վառարանի խցիկում պայթյուն է առաջացել, որի հետևանքով վնասվել է տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը, փեսան, դուստրը և թոռները դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվաքներ են ստացել:

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան