Պայթյուն` Նորագավիթ 1-ին փողոցում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փետրվարի 28-ին, ժամը 16։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի կուտակում՝ պայթյունով:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վնասվել են կայանած երկու BMW մակնիշի ավտոմեքենաների դիմային, կողային ապակիները և ավտոտեխսպասարկման կետի ապակիները:

Փրկարարները հոսանքազրկել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենան:

Related posts

800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին

Հանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան