Չինաստանը կոչ է անում թույլ չտալ նոր «Սառը պատերազմ». ՉԺՀ արտգործնախարար

Չինաստանի կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով նոր «Սառը պատերազմից» խուսափելու համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յին Ինդոնեզիայում G20-ի արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակներում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։

«Անհրաժեշտ է հակազդել «Սառը պատերազմի» դարաշրջանի մտածողությանը և նոր բլոկային դիմակայության վերաբերյալ գույների խտացմանը, ինչպես նաև նոր «Սառը պատերազմի» համար պայմանների ստեղծմանը»,- նշել է Չինաստանի գլխավոր դիվանագետը:

Վան Յիի խոսքով՝ որոշ պետությունների կառավարություններն օգտագործում են Ուկրաինայի ճգնաժամը՝ Չինաստանի և այլ երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար:

Նախարարի գնահատմամբ՝ նման գործողությունները վնասում են միջպետական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային առևտրին։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան