Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք, գերի վերցրել բնակիչների. ընթանում են բախումներ

ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային տարածք են ներթափանցել ուկրաինացի դիվերսանտների խմբեր, որոնց հետ բախումներ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են երկու գյուղ՝ պատանդ վերցնելով դրանցից մեկի բնակիչներին։ ՌԴ Ազգային գվարդիայի զինծառայողները բախումների մեջ են դիվերսանտների հետ», – ասել է աղբյուրը։

Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։

«Դիվերսանտների հարձակման է ենթարկվել երկու գյուղ՝ Լյուբեչանեն և Սուշանին: Այժմ պատանդ են պահվում մինչև վեց խաղաղ բնակիչ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ