Ուկրաինան «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Սոֆյա Ներսիսյանը

Հայուհի Սոֆյա Ներսիսյանն Ուկրաինան կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Ուկրաինայի ազգային նախընտրական փուլում՝ նվաճելով առաջին տեղը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդում է AnalitikaUA-ն.

Սոֆյան հաղթանակ է տարել «Մոտանկա» անվանումը կրող մրցութային երգով։ Հաղթողը ընտրվել է ուղիղ եթերում՝ ժյուրիի (50%) և հեռուստադիտողների (50%) քվեարկության արդյունքում, ինչպես նախորդ տարիներին։

Ներսիսյանը հավաքել է ընդհանուր 11 միավոր՝ 6 միավոր հեռուստադիտողներից և 5՝ ժյուրիից։ Այսպիսով, նա զբաղեցրել է առաջին տեղը հեռուստադիտողների քվեարկությամբ և երկրորդ՝ ժյուրիի գնահատմամբ։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության և մշակույթի ոլորտներին: Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների և երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրերին:

 

Related posts

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին