Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը

Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այսօր համաձայնագիր է ստորագրվել, որն էապես կընդլայնի Ուկրաինայում «Բայրաքթար» ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Դրանք նոր տեխնոլոգիաներ են, դրանք նոր աշխատատեղեր են, Ուկրաինայի պաշտպանունակության ավելացում», – ասել է Զելենսկին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր կստորագրեն երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ:

Related posts

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին