«Այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- ընդգծել է դիվանագետը:
Գալուզինն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նշել. «Առայժմ չեմ ակնկալում, որ տվյալ դեպքում ԵՄ-ն Հայաստանից գործողություններ կպահանջի Ռուսաստանի դեմ: Սակայն կասկած չունեմ, որ ապագայում Հայաստանին կխնդրեն նման միջոցներ ձեռնարկել»:
ՌԴ փոխարտգործնախարարը պնդել է, թե Հայաստանը պարտավորվել է մերձենալ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չի բարձրացրել: «Այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք էս ընթացքում այդ հարցը չենք բարձրացրել»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։