Ուկրաինայի ցանկության դեպքում ամեն ինչ կարող է դադարեցվել նույնիսկ մինչև օրվա վերջ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Մեծ յոթնյակի առաջնորդների հետ տեսակապի ձևաչափով հանդիպմանը արած հայտարարությանը, թե Կիևը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի մինչև ձմեռ:

«Ուկրաինական կողմի ցանկության դեպքում ամեն ինչ կարող է դադարեցվել նույնիսկ մինչև այսօրվա վերջ. պետք է ուղղակի հրամայեն ազգայնական ստորաբաժանումներին, ուկրաինացի զինվորականներին՝ վայր դնել զենքը և կատարեն Ռուսաստանի պայմանները»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նշել է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է աշխատել երկրի արևմտյան սահմանների ամրապնդման ուղղությամբ: Պեսկովի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործողությունների հետևանքով նոր վտանգներ են առաջացել:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել