Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը և տարածաշրջանային գործընթացները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ տեղեկացրել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Բայդենը նշել է, որ անհամբերությամբ է սպասում նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և դաշինքի նկատմամբ սպառնալիքները, այդ թվում՝ ահաբեկչության վտանգը: Նշվում է, որ գագաթնաժողովին պատմական որոշումներ կընդունվեն ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության և անվտանգության ամրապնդման վերաբերյալ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ոլորտներ, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։

Related posts

Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը

ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել

Ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել Արթիկի 1-ին փոխհամայնքապետը․ այստեղ փլուզվել է կոալիցիոն իշխանությունը