Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից արձակած ականից հունվարի 23-ին զոհվել է Դոնեցկի  ինքնահռչակ Հանրապետության զինծառայողը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը` հղում անելով Դոնեցկի ներկայացուցչությանը:

«Ուկրաինայի զինված կազմավորումները, օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքը, հարված են հասցրել ԴԺՀ ժողովրդական միլիցիայի դիրքերին՝ Ստարոմիխայլովկա ավանի շրջանում: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեր հանրապետության զինծառայողը», – գործակալությունը մեջբերում է Դոնեցկի ներկայացուցչության հաղորդագրությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ  շփման գծում իրավիճակն օրեցօր վատթարանում է, մարտական գործողությունների ակտիվացումն արձանագրվում է բոլոր ուղղություններով:

«Կոչ ենք անում ուկրաինական կողմին դադարեցնել զինված սադրանքները, այլապես մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ», – նախազգուշացրել է Դոնեցկի ներկայացուցչությունը:

Related posts

Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան

Վաղինակ Վարդանովն ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան