Ուզում եք ասել՝ ՔՊ-ին ընտրած 700 հազար մարդ լավ չի՞ սովորել. թույլ չեմ տա, որ այստեղ ժողովրդին վիրավորեն

«Ես պարոն Ալեքսանյանին, իհարկե, դիտողություն արեցի, բայց ինքս զարմացա՝ ինչու նա պետք է գար այստեղ և «տգետ» բառն օգտագործեր։ Բարեբախտաբար, պարոն Վարդևանյանն ինձ պատմեց կոնտեքստը։

Պարո՛ն Սևակ Խաչատրյան, ի՞նչ է նշանակում՝ «երեխաները թող լավ սովորեն, որ «նիկոլական» չդառնան»»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բանավեճին։

«Ուզում եք ասել, որ 700 հազարից ավել քաղաքացի, որոնք ընտրել են «Քաղաքացիական պայմանագրին», լավ չե՞ն սովորել, հա՞։ Լավ սովորեն, որ Տարոն Մարգարյանի նման դառնան, հետո գան, թեկնածուական պաշտպանեն ու ձեր նմաններին ուղարկեն, որ լրագրողներին խոչընդոտեն, չնկարեն՝ խայտառակ չլինելու համար»,- շեշտել է ԱԺ նախագահը և ընդգծել, որ թույլ չի տալու, որ ԱԺ դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի։

Նրա խոսքով՝ ով ում ցանկանում է, թող ընտրի, բայց պետք է հիշել, որ բոլորը իրար հայրենակիցներ են:

«Բոլորը կիրթ են և մեր եղբայրներն ու քույրերն են»,- շեշտել է Ռուբինյանը։

Related posts

Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

ՄԻՊ-ում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները