Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին, որ այդ ջանքը գործադրեց եւ հրաշք տեղի ունեցավ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաք այցելության ժամանակ շնորհակալություն հատնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ջանքը գործադրեց եւ հրաշք տեղի ունեցավ՝ 70 օր անհետ կորած մեր 6 հայ զինվորները վերադարձան տուն։

«Խնդիրն այն է, որ տարածքները շատ մեծ են, չգիտեն՝ մեր տղերքը կոնկրետ որտեղ են, որ մտնեն հանեն։ Եղել է, որ մտել են, բարձրախոսով խոսել են ռուսերեն, հայերեն բայց դուրս չեն եկել, մենք ենթադրում ենք, որ դա նրանից է, որ չեն վստահում, քանի որ ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն, ռուսերեն խոսել»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ 6 հայ զինծառայողներն էլ հյուծված են, սակայն նրանց կյանքին վտանգ կամ հաշմանդամություն չի սպառնում։

Related posts

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով

Վեհափառը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը