Ուզբեկստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում խնդիրները լուծել բանակցությունների միջոցով

Ուզբեկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների միջոցով լուծել ստեղծված իրավիճակը:

«Ուզբեկստանում վստահ են, որ բոլոր հարցերը և խնդիրները պետք է լուծել խաղաղ բանակցությունների, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, խորհրդակցությունների և միջազգային իրավունքի հիման վրա»,- այս մասին հաղորդագրություն է տարածել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք մաքսիմալ զսպվածության հույս ունենք և կողմերին կոչ ենք անում դիմել քաղաքական և դիվանագիտական բանակցությունների՝ իրավիճակի կայունացման և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,-շեշտվում է հաղորդագրության

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը