Որովհետև նրանք են անկախությունը պահպանողները. պարգևատրվել են պատերազմի մասնակիցներ

Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Շիրակի մարզպետի կողմից պարգեւատրվել են մարզի համայնքների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, մանկավարժներ: Վերջիններս 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին իրենց ավանդն ու ներդրումն են ունեցել պետության պաշտպանության գործում, ռազմաճակատում կամ թիկունքում: Մարզպետարանի եւ համայնքապետարանի կողմից պարգեւատրվել են նաեւ պատերազմի մասնակից զինվորականներ: Որոշները բազմաթիվ վիրավորումներով են, դժվար են տեղաշարժվում, մյուսները ռազմի դաշտում ամենածանր օրերն են ապրել, չնայած այդ ամենին՝ էլի կրկնում են՝ հանուն հայրենիքի կռիվը ամենաարժանապտիվն է, որ երբեւէ եղել է:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան