Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար. ԱԻ նախարար

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողական աշխատանքների ընթացքի մասին:

 

«Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար:

Опубликовано Արմեն Փամբուխչյան/Armen Pambukhchyan Пятница, 19 августа 2022 г.

 

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

 

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի: Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

 

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․

2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

 

 

Related posts

«Մենք կորոշենք` երբ դուրս գալ», «Դուռը բաց է, գնացե’ք». Գեղամ Մանուկյանը Բրյուսովում է

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ