Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից․ իրազեկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝
  • Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,
  • մինչև 8 տարեկան երեխաները,
  • ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,
  • ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք,
  • ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,
  •  4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր:
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից
  • Ուսանողներ– 15% զեղչ
  • 63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
  • Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
  • Դպրոցականներ – 20% զեղչ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք