Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա

Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։

Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում 2026 թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից 2025 թ. իրականացված հետազոտությունների արդյունքները, համաձայն որի գիտական կենտրոնն առաջարկել է 2026 թ. սիգի արդյունագործական որսը սահմանել 550 տ:

Ըստ գիտական կենտրոնի ուսումնասիրության՝ 2026 թ հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է ևս 720 տոննա չափաքանակ։ Որոշմամբ առաջարկվում է ավելացնել սիգի արդյունագործական որսի քանակը 720 տոննայով։ Արդյունքում՝ 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա։

Related posts

Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները

Կփորձենք համոզել՝ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց, կարող է գնանք արտահերթ ընտրությունների

Արագածում արդեն խորը ձմեռ է. Սուրենյան