Ո՞րն է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի՝ Հայաստանում չանցկացնելու խնդրանքի պատճառը․ ԱԳՆ պարզաբանումը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրեր»-ի խնդրանքով անդրադարձել է հարցին․ «ԵԱՏՄ նիստը նախագահող երկիր Հայաստանում չանցկացնելու Ուշակովի հայտարարության առնչությամբ ցանկանում ենք պարզել, թե ինչու՞ է Երևանը նման որոշում կայացրել՝ խնդրել Մոսկվային, որ նիստը ՌԴ-ում անցկացվի։ Ո՞րն է Հայաստանում նիստը չանցկացնելու պատճառը»։

«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում: Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»,- ասել է նա։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան