Շուրջ 2 մլրդ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն

ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող՝ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի 27 միավորված համայնքներ։

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արևային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ և այլն։

Ծրագրի արդյունքում խնայված միջոցները կծախսվեն համայնքային օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար»,- գրել է Պապիկյանը:

🌞 Շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն։

📍ՀՀ կառավարության և…

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Понедельник, 13 сентября 2021 г.

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի

Փրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացուն