Շոյգուն Կիմ Չեն Ընին է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Փհենյանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

«Նա մեծ ուշադրություն է դարձնում Ձեզ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Շոյգուն։

Հանդիպումից հետո Շոյգուն նշել է, որ օգտակար, կարևոր և անհրաժեշտ բանակցություններ է անցկացրել Կիմի հետ:

Հյուսիսկորեական կողմն էլ հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության ընդլայնման և ամրապնդման, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցերը, ինչպես նաև «միջազգային արդարության, տարածաշրջանային ու միջազգային իրավիճակի կարևոր հարցեր»:

«Հաստատվել է կողմերի միասնական դիրքորոշումը», – ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 526 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան

ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»

ԱԺ հանձնաժողովը քննարկել է անհայտ կորածների վերաբերյալ մի շարք հարցեր