ՇՄ նախարարի տեղակալը և Պերուի շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանը

«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի նախագահի հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Կոլումբիայի Հանրապետությունում մասնակցում է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը (COP 16)։
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալն հանդիպել է Պերուի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին։
Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանը, դրան առնչվող օրենսդրական բարեփոխումներին։
Անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության պահպանության և վերականգնման միջոցառումներին և ծրագրերին։ Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կատարած քայլերը։
Առաձնակի անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանը և փորձի փոխանակմանը, որի համատեքստում քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են, որ առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման և պահպանության ոլորտում համընկնում են և պետք է առավել ակտիվ ու արդյունավետ միավորել ջանքերն այդ ուղղությամբ։

Related posts

Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան

Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին

Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց