Շիրակի մարզպետն այսօր ներկա է գտնվել «Շիրակի պատմամշակութային

ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովին՝ նվիրված ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 25-ամյակին։
«Անկախ պատմական իրողություններից ու իրադարձությունների զարգացումից մենք այս և նմանատիպ միջոցառումներով ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանն ապրում է և ապրում է նաև գիտելիքով, մշակույթով։ Քառորդդարյա պատմությամբ հայագիտական կենտրոնի գործունեությունն ու արված աշխատանքն ակներև է։ 25 տարվա պատմություն ունեցող կենտրոնն ունեցել է մեծ ներդրում գիտության զարգացման գործում, մեծ ներդրում ունի երիտասարդների կրթման ու դաստիարակության գործում։ Ես վստահ եմ, որ գիտելիքահեն հասարակությունն արդի ժամանակաշրջանում կարող է բերել նոր զարգացման ու խաղաղության, գիտելիքի վրա պետք է հիմնվի պետությունը»,- շնորհավորական խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը՝ հայագիտական կենտրոնին մաղթելով նոր ձեռքբերումներ։
Սեպտեմբերի 23-25-ը կայանալիք երկօրյա միջազգային գիտաժողովին կներկայացվեն գիտական հաղորդումներ, որոնք վերաբերում են հայագիտության տարբեր ոլորտների՝ պատմագիտության ու ժողովրդաբանության, ազգաբանության, հնագիտության ու մարդաբանության ճարտարապետության և այլ բնագավառների հիմնախնդիրների։
1997 թվականին հիմնադրված Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն անցած քառորդ դարում իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր ու հետազոտություններ` մարզի տարածքում նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություններ, Շիրակ պատմական գավառի հնագույն պատմության մի շարք հիմնախնդիրների ուսումնասիրություններ և այլն:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան