Շիրակի մարզպետը մասնակցել է «Կանանց համընդհանուր ապագան՝ ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային կոնֆերանսին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կանանց համընդհանուր ապագան՝ ժամանակակից աշխարհում» խորագրով 10-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսին։ Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետն անդրադարձել է կոնֆերանսի կարևորությանը՝ նշելով, որ այդօրինակ նախաձեռնությունները կնպաստեն առկա հիմնախնդիրների լուծմանը․ «Ժողովրդավարության կայացման ճանապարհին կանանց դերն անուրանալի է, կանայք բնությամբ խաղաղասեր են ու դիվանագիտական գործընթացներում նրանց ջանքերը, որ ներդնում են՝ առավել դյուրին է ստացվում, կարծում եմ կանանց ներգրավումը տալիս է հավելյալ երաշխիքներ։ Կոնֆերանսը շատ կարևոր հիմնահարցեր է բարձրացնում, ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի 1325 բանաձևի իրականացման առումով վերջին տարիներին հստակ մեխանիզմներ է մշակել, լիահույս եմ, որ այստեղ արձանագրված կարևոր շեշտադրումները հնարավորություն կունենանք հստակեցնելու և համատեղ աշխատանքով, միաբանությամբ գնալու խնդիրների լուծման ճանապարհով»։ Կոնֆերանսը նվիրված է եղել ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» № 1325 բանաձևի իրականացմանը: Այս տարի որպես կոնֆերանսի հայեցակարգային հիմք ընտրվել է Օլոֆ Պալմեի հիմնադրամի գլխավորած միջազգային հանձնաժողովի կողմից հրապարակված «Մեր համատեղ ապագայի համար 2022 թ. անվտանգության համընդհանուր զեկույցը» առանցքային փաստաթուղթը։

Related posts

Ընկերոջը մարմնական վնասվածք պատճառած պատանին ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Այցելեցի նախագահական նստավայր՝ շնորհավորելու Վահագն Խաչատուրյանին. Նիկոլ Փաշինյան