Շիրակի մարզպետը հյուրընկալել է Գյումրիում գտնվող Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդականին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիﬕր Շկոլնիկովին (Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ)։ Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին և ժողովրադավարությանն առնչվող հարցերի։
«Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն իմ աշխատանքային կարևոր ուղղությունն են եղել։ Դեռ օրենսդիրում աշխատանքի ժամանակ եղել եմ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում և իմ աշխատանքի թիրախում այս բնագավառում առկա հիմնախնդիրներն էին, հիմա էլ, որպես գործադիրի ներկայացուցիչ, ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված։ Ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու այս ոլորտին վերաբերող հարցեր»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությանը, խոցելի խմբերի ներկայացուցիչների հոգսերն, ինչպես նաև Արցախից տեղահանվածների խնդիրներն ու հետպատերազմյան շրջանի հումանիտար ու գերեվարվածների ընտանիքների հիմնահարցերը։
Վլադիﬕր Շկոլնիկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ մարզպետի առանձնակի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքները՝ կարևորելով մարզային մակարդակում իրականացվելիք բարեփոխումներն ու ձեռնարկվող քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության արդյունքում համակողմանի մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը։

Related posts

Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 2-4 աստիճանով

Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել. Միրզոյանը՝ հայկական կողմի մտավախության մասին

Եվրոպայում ռեկորդային շոգ է. Euronews