Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին։
Աշխատակիցները, մի քանի խմբեր կազմելով, մաքրման աշխատանքներ են իրականացրել Իսահակյան փողոցում և հարակից պուրակում։
Շիրակի մարզպետը կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունն ու շաբաթօրյակների կազմակերպումը՝ լրագրողների հետ զրույցում նշել է, որ հատկանշական է նաև այն, որ համապետական շաբաթօրյակը համընկել է քաղաքացու օրվա հետ. «Յուրաքանչյուր երկրի քաղաքացի, այդ թվում նաև ՀՀ քաղաքացին նախ պետք է լինի իրավագիտակից և հոգատար, իսկ հոգատարությունը սկսվում է մեր միջավայրի, մեր շրջապատի նկատմամբ ուշադիր լինելուց, երբ որ մարդ իր գործողություններով նպաստում է, որպեսզի մեր բակը, մեր քաղաքը, մեր պետությունը և, ընդհանրապես, մեր մոլորակը մաքուր լինի, կարծում եմ՝ սա հոգատարության լավագույն դրսևորումներից մեկն է»։

#միասին_մաքրենք_մեր_երկիրը

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել է…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Суббота, 30 апреля 2022 г.

Related posts

Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գնաց հանգստանալու