Շիրակի մարզում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

2021թ. հուլիսի 1-ին՝ ժամը 10։35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում, կախված վիճակում, տղամարդու դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել 70-ամյա տղամարդու դին՝ տան շքամուտքում՝ բազմոցին պառկած վիճակում։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, տուժածի տանը կից անասնագոմի նախամուտքի առաստաղի երկաթյա ձողից հակավորման թելով կախված վիճակում հայտնաբերել են նրա որդիները, որից հետո վերջիններս դիակն իջեցրել են, տեղափոխել տան շքամուտք և պառկեցրել բազմոցին։

Զննության ժամանակ տուժածի որդիներից մեկը իրավապահներին է ներկայացրել գրություն և հայտարարել, որ այն հայտնաբերել է հոր գրպանից, որը գրված է նրա կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հակավորման թելի կտորներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Փարիզում շոգի պատճառով արգելվել է հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործել

Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան