Շինվերանորոգման ինչ աշխատանքներ են կատարվել 2025-ի առաջին կիսամյակում ՔԿՀ-ներում. ՔԿԾ-ի ամփոփումը

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում իրականացրել է մեծածավալ շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքներ ազատազրկված անձանց պահման և անձնակազմի աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։

Այսպես՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • ուսումնական կենտրոնը, լսարանները, արհեստագործական ուսումնական սենյակները.
  • գրադարանը, մարզադահլիճը, միջոցառումների դահլիճը.
  • ընդհանուր լոգասենյակը.
  • վարչական մասնաշենքի ուսումնական սենյակը.
  • կառուցվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար խուց։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • մասնաշենքերի միջանցքներ, մարզասրահներ.
  • 7 կացարան, 3 խուց, 3 պատժախուց.
  • 4 սանհանգույց, լոգասենյակ.
  • սննդի պահման սենյակներ.
  • սոցիալ-հոգեբանի աշխատասենյակ։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 3 խուց, կարանտինային մասնաշենքի 2 խուց և միջանցքը, 2 կացարան.
  • սանհանգույցներ, լոգարան.
  • առաջին հարկի միջանցքները, քննչական գործողությունների համար նախատեսված 3 սենյակ։

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • մարզասրահ.
  • լոգասենյակ։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • կարճատև տեսակցությունների սենյակ, մանկական սենյակ, 2 խուց.
  • սպասասրահը, հանձնուքների ընդունման սենյակը, օպերատիվ կառավարման սենյակը, բժշկական քարտադարանի սենյակը։

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 1 խուց, կարանտինային 3 խուց և միջանցք.
  • երկարատև տեսակցությունների սենյակ, ճաշասենյակը.
  • աշխատասենյակներ, հանգստի սենյակ, նախամուտք, զինանոց, միջանցք։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • ջեռուցման կաթսան, ջրի ծորակներ, ցնցուղներ.
  • մոնտաժվել է 500 գծամետր խմելու ջրի ջրագիծ։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 10 խուց, երկարատև տեսակցությունների սենյակ.
  • նոր կահույքով կահավորվել է երկարատև տեսակցությունների 2 սենյակ։

Related posts

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը

Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին