Շինարարը թերացել է, տուժել են բնակիչները

2022 թվականին Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկը «Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» ծրագիրն է: Գործընթացի մեկնարկին այս շենքերի բնակիչները ոգեւորված էին էին, սակայն 4-րդ հարկերում մաքրում են նախորդ օրերի անձրեւների հետեւանքները: Շինարարը քանդել է կտուրը, ըստ պատասխանատուների՝ այն մնացել է բաց 3-4 օր, անձրեւներն էլ վնասներ են հասցրել բնակարաններին:
Ծրագրի համար երեք շենք է ընտրվել, երկուսը՝ Անի, իսկ 1-ը ՝ Մուշ 2 թաղամասում, շինարարները երկուսն են՝ «Կիր քար» ՍՊԸ-ն եւ «Անդրեաս եւ ընկերներ» ՓԲԸ-ն: Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները շրջել են բնակարաններում, արձանագրել խնդիրները, այնուամենայնիվ, համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ԺՊ Գեւորգ Գրիգորյանը նշում է՝ թերացումը շինարարինն է, վնասների փոխհատուցումը՝ կրկին շինարարի պատասխանատվության ներքո:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները