Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին. ՄՍՇՊՀ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումներ է իրականացվել շաքարավազի իրացման ոլորտում։

Մասնավորապես, մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի  թվով 9  նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան», «Շաքարավազ/ SAS փաթեթավորմամբ» և «Շաքարավազ կգ/ գնված YEREVAN CITY») ուղարկվել են լաբորատոր փորձաքննության  դրանցում սախարոզի և խոնավության զանգվածային մասը պարզելու նպատակով։

Փորձարկման արձանագրությունները ցույց են տվել, որ բոլոր նմուշները նշված ցուցանիշներով համապատասխանում են սահմանված պահանջներին (ԳՕՍՏ 33222-2015)։

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի