Շախմատի օլիմպիադայի նախավերջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումները

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումները։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Այսօր մեր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հավաքականի հետ:

Հաղթանակ տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյոււնքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց:

Մեր կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսպանիայի հավաքականի հետ:

Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվեցին:

Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:

Related posts

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է