Երիտասարդն աշխատավարձը պարտվել է խաղադրույքում, ապա կոծկելու համար իրեն վնասել և դիմել ոստիկանություն՝ իբր կողոպտել են

Սեպտեմբերի 17-ին Երևանի բնակիչ 22-ամյա Գեորգի Բ․-ն զանգահարել է Հ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժին՝ հայտնելով, որ 3 անծանոթ անձ փողոցում իրենից գումար են պահանջել, ինքը տվել է իր մոտ եղած գումարը, որից հետո իրեն բռնության են ենթարկել:

Գեորգի Բ․-ն հրավիրել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնել է, որ մոտ 6 ամիս առաջ իր անունով «Հայէկոնոմբանկ»-ից վարկ է վերցրել 500 հազար ՀՀ դրամի չափով, որի առաջին և երկրորդ վճարումը կատարել է իր աշխատավարձից, իսկ երրորդ ամսվա գումարը, որը կազմում է մոտ 24 հազար դրամ, չկարողանալով վճարել, փորձել է գումար աշխատել Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում խաղադրույքներ կատարելով, որտեղ գրանցել է հաջողություններ և ոգևորվելով՝ կատարել է հերթական խաղադրույքը։

Սեպտեմբերի 16-ին ստացել է աշխատավարձ՝ 140 հազար դրամ, որից 100 հազարը պետք է տար իր ծնողին, սակայն քանի որ գումարը տալուց և վարկի վճարումը կատարելուց հետո իր մոտ այլևս գումար չէր մնա, ցանկացել է կրկին անգամ խաղադրույք կատարելու միջոցով գումար աշխատել, սակայն մաս-մաս վերոնշյալ գումարը պարտվել է:

Հաջորդ օրը, չկարողանալով այդ գումարը հայթայթել որևէ այլ կերպ, և ցանկանալով, որ տան անդամները չիմանան կատարվածի մասին, որոշել է հորինել և տան անդամներին հայտնել, որ իր նկատմամբ ատրճանակով զինված անհայտ անձանց կողմից ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Իր մոտ եղած բանալիով քերծել է իր աջ ձեռքի ուսի հատվածը, որպեսզի պատմությունը հավատ ներշնչի, ինչից հետո գնալով տուն պատմել է իր հորինած եղելությունը։

Մերձավորների ճնշման տակ՝ Գեորգի Բ․-ն զանգահարել է ոստիկանություն և հայտնել մտացածին ավազակության մասին:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան