Նրանք ինֆորմացիայի են տիրապետում. Անդրանիկ Քոչարյանը՝ Ջհանգիրյանին և «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խմբին խորհրդատու ներգրավելու մասին

Հոկտեմբերի 27-ի գործողություններից հետո մեր երկիրը գահավիժեց այնպես, որ դրանից հետո սկսվեցին մեր բոլոր անհաջողությունները: Դրանից հետո եղան և՛ մարտի 1, և՛ քառօրյա պատերազմ, և՛ 44-օրյա պատերազմ, և՛ [2020 թվականի] նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած գործողություններ, որոնք նույն բովանդակությունն ունեին, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին: Պարզապես այդ օրը չկարողացան գտնել Նիկոլ Փաշինյանին, գտան Արարատ Միրզոյանին: Այդ մասին Ազգային ժողովում ՔԿ-ի՝ 2024 թվականի գործունեության հաղորդման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ պատգամավորի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի գործողություններում ներգրավված էին ուժեր, խմբեր, որոնք գոյություն ունեին մարտի 1-ին փողոցում, որովհետև իշխանությունները հոկտեմբերի 27-ից հետո, ըստ Անդրանիկ Քոչարյանի, գտան այն ուժը, որով պետք է պահեին իշխանությունը, կեղծեին ընտրությունները, և որ այդ ուժը «թաղի խուժանն էր բոլոր թաղերում»:

Խոսքն ուղղելով ՔԿ նախագահին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ Մարտի 1-ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որովհետև Մարտի 1-ի զեկույցները ոչ միայն իրենց արժանի գնահատականները չեն ստացել, այլև դատաքննության փուլում չեն պարզաբանվել 0038 հրամանը, ԶՈՒ-ի ներգրավման որոշումը և այլն:

«Քանի որ ես բոլոր գործերին ինչ-որ չափով ի պաշտոնե ունեցել եմ առնչություն, խորհուրդ եմ տալիս ձեզ, որ քննչական խմբին, որը զբաղվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, որպես խորհրդատուներ կանչեք: Նրանք այնպիսի ինֆորմացիայի են տիրապետում, որոնք ոչ մի տեղ չեք գտնելու»,- ասաց նա:

Related posts

Հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը