Նոյեմբերի 9-ից հետո Արցախում թշնակու կողմից սպանվել է 16 անձ. ԱՀ դատախազություն

Արցախի դատախազությունը ներկայացրել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թվականի հունիսի մեկը արդբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների դեմ կատարված հանցավոր դեպքերի վերաբերյալ:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ: Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:

2020թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում:

Related posts

Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն

Կուսակցական անձինք և պետական պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. ԿԳՄՍ նախարար

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից