Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը:

«Մեր ընկալումը հետևյալն է. որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջևանի հետ ՀՀ տարածքով: ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով պետք է երկաթուղային հաղորդակցություն ստանա Իրանի հետ և երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի հետ:

Երբ մեզ թվում էր, թե մոտ ենք լուծմանը, այդ լուծումը չստացվեց, որովհետև պարզվեց, որ Ադրբեջանը «հաղորդակցության ուղիներ բացել» ասելով՝ նկատի ունի, օրինակ, հաղորդակցության բացումը, օրինակ, Գորիսի և Կապանի միջև՝ Ադրբեջանի տարածքով: Խնդիրն այն է, որ այդպիսի հաղորդակցոևւթյուն ստանալու կարիք չունենք, որովհետև դա մեզ համար ընդամենը տեխնիկական հարց է: Հիմա նոր ճանապարհ ունենք Երևան-Կապան, կունենանք Ճակատենի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի այլընտրանքային ճանապարհներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան