Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին:

«Հիմա տեղի է ունեցել հետևյալը. այն հատվածներում (21-կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը), որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել, դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին:

Մենք պաշտոնապես ասում ենք՝ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց վարչապետը՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հիմնավորումներ ունենալու դեպքում տեղեկությունները փոխանցել ՀՀ-ին, որ այստեղ կարողանանք հետաքննել ու պարզել իրողությունը:

Ըստ նրա՝ ճանապարհի այդ հատվածում տեղի ունեցածը հակասում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ պայմանավորվածությանը:

«Անկախ այս իրավիճակից, դեռ 2019 թվականից, առավել ևս 2021 թվականից ակտիվ աշխատանքներ ենք անում այնտեղ եղած այլ՝ Կապան-Աղվանի ճանապարհն ասֆալտապատելու ուղղությամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Related posts

Շիրակը հանուն հայրենիքի շարժման անդամների երթը մեկնարկել է Գյումրիից

Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացների ցանկ, որոնց մասնակցությունը կլինի պարտադիր

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց