Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում

Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականը վերատպել է հունական Kathimerini օրաթերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ այն վերնագրելով այսպես՝ «Հայաստանի վարչապետը տարածաշրջանային զարգացումների նոր իմպուլս է տեսնում»: Պարբերականը մեջբերել է վարչապետի անդրադարձը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որы նպատակ ունի ապաշրջափակել ենթակառուցվածքներն ու բարելավել հարևանների հետ հարաբերությունները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական Kathimerini պարբերականին՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին, ՀԱՊԿ անդամակցությանը, ԵՄ հարաբերություններին, «Խաղաղության խաչմերուկի» ընձեռած հնարավորություններին և Հունաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության նոր որակին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում, ընդգծել՝ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար, մանրամասներ հայտնել Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրից:

Related posts

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

ՌԴ-ն կանի հնարավորը՝ կանխելու գլոբալ հակամարտությունը. Պուտին