Նիկոլ Փաշինյանը և ԱՀՀ ղեկավարությունը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությանը՝ նախագահ Քերոլին Մուգարիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ Կառավարության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քայլերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այլ հարցերի:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները