Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Հարևան և բարեկամ Վրաստանի անկախ պետականության անխախտ ուղին կարևորվում է հայ և վրաց ժողովուրդների՝ սեփական ինքնությունը և հոգևոր արժեքները դարեր շարունակ պահպանելու, պատմության դժվարին շրջափուլերում միմյանց նեցուկ լինելու և բարեկամության ոգուն ու էությանը հավատարիմ մնալու առումով:

Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունների հիմքում առկա բազմոլորտ փոխգործակցության արդյունավետ փորձն ապագայում ևս անհրաժեշտ ջանքերի ներդրմամբ կհամալրվի փոխշահավետ ձեռքբերումներով և նորանոր նվաճումներով՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային առկա մարտահրավերների հաղթահարման ու առաջընթացի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն»:

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան