Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը:

Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ռադիոթերապևտիկ մասնաշենքը հագեցվել է ամերիկյան հայտնի Varian ընկերության վերջին սերնդի Halcyon ճառագայթային բուժման արագացուցչային համալիրով, իսկ ևս երկու բազմաֆունկցիոնալ գերժամանակակից բժշկական արագացուցիչներ նախատեսվում է տեղադրել առաջիկա ամիսներին: Ըստ պատասխանատուների՝ ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մասնաշենքում կմատուցվեն որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Արդյունքում՝ պացիենտները կստանան ամբողջական, ճշգրիտ ու միջազգային չափանիշներին չզիջող բժշկական օգնություն և բուժում:

Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել նաև հիմնական մասնաշենքի արդիականացման ուղղությամբ իրականացված շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների, բուժհաստատության կողմից մատուցվող նոր ծառայությունների մասին:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել